Մաքտոմինայը մտավ ԱՊԼ պատմության մեջ նոր ռեկորդով 🎥

Մաքտոմինայը մտավ ԱՊԼ պատմության մեջ նոր ռեկորդով 🎥

21/12/2020 - 00:03

Դեկտեմբերի 20-ին կայացած ԱՊԼ 14-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիդս» (6:2) հանդիպման ժամանակ «կարմիր սատանաների» կիսապաշտպան Սքոթ Մաքտոմինայը խաղի արդեն 3-րդ րոպեին դուբլ էր գրանցել իր ակտիվում։

Սա անգլիական Պրեմիեր լիգայի պատմության մեջ երբևէ գրանցված ամենաարագ դուբլն էր։ Այդ մասին տեղեկացնում է OptaJoe-ն։

Հիշեցնենք, որ այս հաղթանակի շնորհիվ մանչեսթերյան ակումբի տղաները վաստակեցին 26 միավոր և հանգրվանեցին մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում։

«Լիդսը», վաստակած 17 միավորով, 14-րդն է։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023