Ման. Սիթին ևս մեկ խոշոր գործարքի շուրջ է աշխատում

Ման. Սիթին ևս մեկ խոշոր գործարքի շուրջ է աշխատում

26/08/2023 - 14:03

«Վուլվերհեմպտոնի» կիսապաշտպան Մաթեուշ Նունյեշը հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում։

«Քաղաքաբնակները» «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետայի գործարքը ձախողելուց հետո այժմ կենտրոնացել են Նունյեշին ձեռք բերելու ուղղությամբ։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Սիթին» ու «Վուլվզն» արդեն տևական ժամանակ է գործարքի հարցում բանակցություններ են վարում։

Այդուհանդերձ, «գայլերն» օրեր առաջ մերժել են գործարքի հարցում մանկունյական ակումբի կատարած առաջարկը, որի դիմաց «քաղաքաբնակները» պատրաստ են վճարել 55 մլն եվրո։

Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս «Սիթին» ևս մեկ առաջարկ կկատարի «Վուլվերհեմպտոնին», որը, հավանաբար, վերջինն է լինելու։

Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը մտադիր է համալրել «Մանչեսթեր Սիթիի» շարքերը, ում հետ արդեն անձնական պայմանագիր է համաձայնրեցրել, որն, ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի, ուժի մեջ է լինելու է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։

Հավելենք, որ Մաթեուշ Նունյեշը «Վուլվզի» կազմում հանդես է գալիս 2022 թ. օգոստոսից` անցկացրած 41 խաղում դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023