Ման. Սիթին ու Լիվերպուլը հետաքրքրված են Վուլվզի առաջատարի ծառայություններով

Ման. Սիթին ու Լիվերպուլը հետաքրքրված են Վուլվզի առաջատարի ծառայություններով

12/03/2024 - 15:47

«Վուլվերհեմփթոնի» վինգեր Պեդրու Նետուն հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում։

The Telegraph-ը հայտնում է, որ «Սիթիի» սկաուտները հիացած են պորտուգալացի ֆուտբոլիստի խաղով։ Նետուն 2023 թ. ամռանը մեծապես օգնել է իր հայրենակից Մաթեուշ Նունյեշին «Վուլվզից» տեղափոխվել մանկունյական ակումբ։

«Լիվերպուլն» ու «գայլերը» Դիոգու Ժոտայի գործարքից հետո շարունակում են հիանալի հարաբերություններ պահպանել, սակայն ներկա պահին Նետուի տրանսֆերն իրականացնելու հիմնական խոչընդոտն այն է, որ մերսիսայդյան ակումբում 2024 թ. ամռանը լուրջ փոփոխություններ են սպասվում։ Ակումբը նոր գլխավոր մարզիչ ու սպորտային տնօրեն է ունենալու։

«Վուլվզը» պատրաստ է 24-ամյա ֆուտբոլիստին վաճառել, սակայն, եթե գործարքի դիմաց ստանա նվազագույնը 60 մլն ֆունտ։

2022 թ. ամռանը երիտադարդ ֆուտբոլիստի տրանսֆերը գնելուն մոտ էր «Արսենալը», սակայն գործարքն այդպես էլ չկայացավ։

Հավելենք, որ 2023/24 մրցաշրջանում Պեդրու Նետուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում` դառնալով 3 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023