Մանչինի. «Տարօրինակ կլինի եթե Ժորժինիոն չստանա Ոսկե գնդակը»

Մանչինի. «Տարօրինակ կլինի եթե Ժորժինիոն չստանա Ոսկե գնդակը»

10/10/2021 - 13:21

Օրեր առաջ հեղինակավոր France Football պարբերականը հրապարակեց «Ոսկե գնդակի» հավակնորդներին, որոնց թվում էր նաև «Չելսիի» ու Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինիոն։

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարծում է, որ հենց 29-ամյա կիսապաշտպանը պետք է ստանա «Ոսկե գնդակը».

«Իմ սաները «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկում հայտնվել են ոչ թե իմ, այլ այն շնորհիվ, որ նրանք հիանալի ֆուտբոլիստներ են։

Ըստ իս` մրցանակը պետք է ստանա Ժորժինիոն։ Նա ամեն ինչ հաղթել է և արժանի է դրան։ Տարօրինակ կլինի, եթե նա չստանա «Ոսկե գնդակը»»,- նշել է Մանչինին, ում խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Ժորժինիոն 2021 թ. «Չելսիի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, իսկ Իտալիայի հավաքականի հետ` Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Նա ՈՒԵՖԱ-ի վարկածով ճաչվեց նաև 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023