Դե Բրոյնեն դժգոհ է Ման Սիթիի առաջարկած նոր պայմանագրի ֆինանսական մասից

Դե Բրոյնեն դժգոհ է Ման Սիթիի առաջարկած նոր պայմանագրի ֆինանսական մասից

11/02/2021 - 01:18

The Athletic-ի լրագրող Սեմ Լին պատմել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կևին դե Բրոյնեի և մանկունյական ակումբի միջև նոր պայմանագրի շուրջ որոշ տարաձայնությունների մասին, որոնք կապված են նաև Լեո Մեսսիի՝ «քաղաքաբնակների» ճամբար հավանական տեղափոխության հետ։

«Շատ վստահելի աղբյուրից ես տեղեկացել եմ, որ դե Բրոյնեն մի քիչ զայրացած է։ Մեծ է հավանականությունը, որ նա կստորագրի նոր պայմանագիր մանկունյական ակումբի հետ, սակայն նա զայրացած է։

Նա, խոսելով Բելգիայի հավաքականում իր խաղընկերներից մեկի հետ, բողոքել է, որ, ըստ նոր պայմանագրի, ինքն ավելի քիչ աշխատավարձ է ստանալու, քան գործող պայմանագրով։

Եվ որ ամենակարևորն է, նա ասել է․ «Նրանք պատրաստ են․ նրանք ցանկանում են Մեսսիին վճարել հսկայական աշխատավարձ, իսկ ես ակումբում բավական երկար ժամանակ խաղում եմ և արժանի եմ ավելիին»։

Ես վստահ եմ, որ «Սիթին» կվճարի դե Բրոյնեյին այնքան, որքան որ իր խոսքերով ինքն արժանի է» ,- ասել է Լին Դեվիդ Օրնշտայնի հետ զրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ մանկունյական ակումբը Մեսսիի համար մշակել է 10 տարվա ծրագիր, ըստ որի, արգենտինացի ֆուտբոլիստին կառաջարկվի հանդես գալ «քաղաքաբնակների» կազմում, ինչից հետո նա արդեն կխաղա  City Football Group-ին պատկանող մեկ այլ ակումբում, որին պատկանում են նաև «Նյու-Յորք Սիթին» (ԱՄՆ), «Յոկոհաման» (Ճամպոնիան), ինչպես նաև «Մելբուրն Սիթին» (Ավստրալիա)։

Տեղեկացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում բոլոր հանդիպումների շրջանակում «Մանչեսթեր Սիթիի» կազմում 29-ամյա բելգիացին մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023