Սիթին Մեսսիի համար հետաքրքիր ծրագիր է մշակել

Սիթին Մեսսիի համար հետաքրքիր ծրագիր է մշակել

24/11/2020 - 23:42

«Մանչեսթեր Սիթին» շարունակում է աշխատել «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիին ձեռք բերելու ուղղությամբ։

Ինչպես տեղեկացնում է The Times-ը, մանկունյական ակումբը Մեսսիի համար մշակել է 10 տարվա ծրագիր, ըստ որի, արգենտինացի ֆուտբոլիստին կառաջարկվի հանդես գալ «քաղաքաբնակների» կազմում, ինչից հետո նա արդեն կխաղա  City Football Group-ին պատկանող մեկ այլ ակումբում, որին պատկանում են նաև «Նյու-Յորք Սիթին» (ԱՄՆ), «Յոկոհաման» (Ճամպոնիան), ինչպես նաև «Մելբուրն Սիթին» (Ավստրալիա)։

Բացի դրանից, «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը դիտարկում է ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո նրան ամբողջ աշխարհում դարձնել ակումբի դեսպանը։

«Սիթիի» ներկայացուցիչները կարծում են, որ Մեսսիին ձեռք բերելը ակումբին թույլ կտա գովազդային բազմաթիվ պայմանագրերի միջոցով փակել այն ծախսերը, որոնք արվել են նրա հետ պայմանագիր կնքելու համար, ինչպես նաև «քաղաքաբնակները» հուսով են, որ Մեսսիին ձեռք բերելով, ակումբը կհեշտացնի նաև այլ թոփ ֆուտբոլիստների հետ բանակցությունները։

Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը սույն թվականի օգոստոսին ցանկանանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբի արդեն նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ոչ մի կերպ չցանկացավ բաժանվել ֆուտբոլիստից։

Վերջում հավելենք, որ Լեո Մեսսիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին և արդեն 2021 թվականի հունվարից կարող է բանակցություններ վարել ցանկացած ակումբի հետ, պայմանագիր համաձայնեցնել որևէ ակումբի հետ, իսկ ամռանը հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023