Մալյորկայի դարպասապահը Բարսելոնայի դեմ խաղում 34 տարվա վաղեմության ցուցանիշ է կրկնել 🎥

Մալյորկայի դարպասապահը Բարսելոնայի դեմ խաղում 34 տարվա վաղեմության ցուցանիշ է կրկնել 🎥

09/03/2024 - 13:36

Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրում «Մալյորկան» արտագնա խաղում 0:1 հաշվով պարտվեց «Բարսելոնային»։

Հանդիպման 24-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ «բլաուգրանայի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը, սակայն նրա իրացրած 11-մետրանոցից հետո հյուրերին փրկեց 28-ամյա դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչը։

Mister Chip-ը գրում է, որ Ռայկովիչը պատմության միայն երկրորդ դարպասապահն է, որը «Բարսելոնայի» դեմ Լա լիգայի արտագնա խաղում 11-մետրանոց է հետ մղում։

Մինչև այս «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղում 11-մետրանոց հետ մղել էր միայն «Մալյորկայի» մարոկկացի նախկին դարպասապահ Բադու Զակին։

Վերջինս 1990 թ. փետրվարի 11-ին «Բարսելոնա» – «Մալյորկա» (1:1) խաղում հետ է մղել կատալոնական ակումբի լեգենդար նախկին պաշտպան Ռոնալդ Կումանի հարվածը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023