Հրապարակվել են Էմիլիանո Սալայի մահվան հանգամանքները

Հրապարակվել են Էմիլիանո Սալայի մահվան հանգամանքները

13/03/2020 - 23:23

Ինչպես տեղեկացնում է Sky Skprts-ը, Մեծ Բրիտանիայի ավիավթարների հետազոտական բաժինը (AAIB) հրապարակել է Piper Malibu PA-46-310P ինքնաթիռի անկման պատճառները։ Հիշեցնենք, որ այդ ինքնաթիռով Նանտից Քարդիֆ ուղևորվելիս է եղել «Նանտի» հարձակվող Էմիլիանո Սալան։

Թռիչքի ժամանակ ինքնաթիռի օդաչուն սկսել է կորցնել կառավարումը, ինչից հետո սկսել է անկում ապրել ինքնաթիռը՝ կատարելով մի քանի պտույտ օդում։ Ինքնաթիռը մի քանի պտույդ կատարելով օդում՝ սկսել է կորցնել արագությունը և ընկել է ծովը։

Ինչպես ինքնաթիռի օդաչու Դևիդ Իբոստոնը, այնպես էլ Էմիլանո Սալան, ամենայն հավանականությամբ, թունավորվել են այրվող գազից։ Այս եզրահանգմանն են եկել դատաբժշկական փորձաքնության աշխատակիցները, որոնք երկուսի մարմիններն էլ ենթարկել են փորձաքննության։ Ինքնաթիռի վրա չի եղել ածխաթթու գազի սարք, որը ցույց է տալիս տվյալ գազի մակարդակը։

Զեկույցի մեջ նշվում է, որ ինքնաթիռի օդաչուն խախտել է մի շարք անվտանգության կաննոներ․ նա չի ունեցել ինքնաթիռ վարելու համապատասխան իրավունք և փաստաթուղթ, ինչպես նաև նա մութ ժամանակ ինքնաթիռ վարելու լրացուցիչ դասընթացների չի մասնակցել։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 19-ին 20 մլն եվրոյի դիմաց «Նանտից» տեղափոխվել էր «Քարդիֆ Սիթի»։ Հունվարի 21-ին նա Նանտից մեկնում էր Քարդիֆ, որպեսզի ավարտին հասցնի իր տեղափոխությունը, սակայն այդպես էլ տեղ չի հասել Քարդիֆ։ Նրա մահից ահագին ժամանակ անց՝ փետրվարի 4-ին միայն հայտնաբերվեց ինքնաթիռի մնացորդները։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023