Հյ․Մակեդոնիայի հավաքականը լուրջ կորուստներ ունի Հայաստանի դեմ խաղից առաջ

Հյ․Մակեդոնիայի հավաքականը լուրջ կորուստներ ունի Հայաստանի դեմ խաղից առաջ

17/11/2020 - 00:47

Նոյեմբերի 18-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում կկայանա Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության C դիվիզիոնի Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում է Macedonian Football-ը, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը բավականին լուրջ կորուստներով է մոտենում Հայաստնաի ահվաքականի դեմ հանդիպմանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումը բաց են թողնելու Գորան Պանդևը, Էլիֆ Էլմասը, Արիյան Ադեմին, Էսջան Ալիոսկին, Էնիս Բարդին, Ստոլե Դիմիտրևսկին, Բոբան Նիկոլովը, ինչպես նաև Ստեֆան Սպիրովսկին։

Նշվում է, որ հյուսիսմակեդոնացիների գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին արդեն հավաքական է հրավիրել երեք նոր ֆուտբոլիստների, որոնք են Տոմե Կիտանովսկին, Դարկո Միչևսկին, ինչպես նաև Դուշկո Տրայչևսկին, սակայն այս խաղացողները դեռևս ՈՒԵՖԱ-ի կողմից պետք է կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնեն, որի արդյունքից էլ կախված է նրանց մասնակցությունը հանդիպմանը։

# , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023