Հիանալի ֆուտբոլ «Էնֆիլդում». Լիվերպուլն ու Արսենալը չպարզեցին հաղթողին 🎥

Հիանալի ֆուտբոլ «Էնֆիլդում». Լիվերպուլն ու Արսենալը չպարզեցին հաղթողին 🎥

23/12/2023 - 23:25

Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, որտեղ «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Արսենալի» դեմ։

Կարելի է ասել` «զինագործները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 4-րդ րոպեին Գաբրիելը բացեց հաշիվը։

29-րդ րոպեին Յուրգեն Կլոպի թիմը հավասարերցեց հաշիվը. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հիանալի փոխանցումով գտավ Մոհամեդ Սալահին, ով էլ ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և շեշտակի հարվածով խփեց «Լիվերպուլի» պատասխան գոլը։

Նախքան ընդմիջում «Արսենալը» մոտ էր կրկին հաշվի մեջ առաջ անցնելուն, սակայն Գաբրիել Մարտինելին վրիպեց նպաստավոր դիրքից։

Երկրորդ խաղակեսի մեծ մասում «Լիվերպուլն» ուներ խաղային լուրջ առավելություն և բավական մեծ ճնշում էր գործադրում Դավիդ Ռայայի պաշտպանած դարպասի ուղղությամբ։

Աչքի ընկնելուն շատ մոտ էի Ջո Գոմեսը, Դարվին Նունյեսը և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, ովքեր չկարողացան գրավել լոնդոնյան ակումբի դարպասը։

Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։

Այս ոչ-ոքիից հետո «Արսենալը» վաստակեց 40 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Լիվերպուլը», 39 միավորով, 2-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023