Հիանալի միլանյան դերբի. Ժիրուն հերոսացավ` Միլանին կամային հաղթանակ պարգևելով 🎥

Հիանալի միլանյան դերբի. Ժիրուն հերոսացավ` Միլանին կամային հաղթանակ պարգևելով 🎥

05/02/2022 - 22:55

Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում կայացավ հերթական միլանյան դերբին, որի շրջանակում մրցեցին «Ինտերն» ու «Միլանը»։

Հանդիպման առաջին կեսը հիմնականում անցավ «Ինտերի» ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր նախքան ընդմիջման գնալն առաջ անցան հաշվի մեջ. 38-րդ րոպեին աչքի ընկավ Իվան Պերիշիչը։

Կողմերն ընդմիջման գնացին «ներաձուրիների» նվազագույն առավելության պայմաններում։

Երկրորդ կեսում հակառակ պատկերն էր. նաձեռնությանը, մեծ հաշվով, տիրում էին Ստեֆանո Պիոլիի սաները, սակայն «ռոսոներիների» խաղում սրություն չկար։

Ամեն դեպքում, «Միլանի» ֆուտբոլիստներին հաջողվեց բեկել հանդիպման ընթացքն ու ոչ միայն հավասարեցնել հաշվիը, այլև հաղթանակ կորզել։

Հանդիպման հերոս դարձավ «կարմրասևերի» հարձակվող Օլիվիե Ժիրուն, ով, աչքի ընկնելով համապատասխանաբար 75-րդ ու 78-րդ րոպեներին, հաղթանակ պարգևեց «Միլանին»։

Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 52 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։

«Ինտերը» մնաց 53 միավորով շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023