Անգլիական հերթական ակումբն է միացել Կոուտինիոյի համար մղվող պայքարին

Անգլիական հերթական ակումբն է միացել Կոուտինիոյի համար մղվող պայքարին

28/05/2020 - 21:56

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում, ամառայաին տրանսֆերային պատուհանի բացվելուն պես, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, այն բանից հետո, երբ մյունխենյան ակումբը չօգտվեց Կոուտինիոյին ձեռք բերելու անմիջական իրավունքից, բրազիլացի ֆուտբոլիստը դեռևս չգիտի, թե որտեղ է շարունակելու կարիերան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆիլիպե Կոուտինիոն նախընտրում է վերադառնալ անգլիական Պրեմիեր լիգա և մտադիր է դիտարկել «Չելսիի» ու «Նյուքասլի» առաջարկները։

Պայքարին միացել է նաև «Արսենալը»։ Նշվում է, որ «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Կոուտինիոյի խաղի երկրպագուն է և նրա միջոցով նպատակ ունի ուժեղացնել կիսապաշտպանությունը։ Սպասվում է, որ լոնդոնյան ակումբի կողմից բանակցությունները կվարի «Բարսելոնայի» նախկին մարզական տնօերն Ռաուլ Սանիելին, ով նույն պաշտոնն այժմ զբաղեցնում է «Արսենալի» կազմում։ Նշվում է, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լեսթերը։

«Բարսելոնան» ցանկանում է վաճառել խաղացողին, սակայն նրա տրանսֆերը գնահատվում է 100 մլն երվո և կատոլանական ակումբը մտադիր չէ զիջումների գնալ։ Բացառված չէ նաև, որ Կոուտինիոն կմնա «Բարսելոնայի» շարքերում։

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023