Հետաքրքիր հատվածներ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի ինքնակենսագրական գրքից

Հետաքրքիր հատվածներ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի ինքնակենսագրական գրքից

14/04/2020 - 22:43

36 տարի զբաղվելով մարզչական գործունեությամբ և դառնալով Անգլիայի ամենահաջողակ մարզիչը՝ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը հրատակարակեց ինքնակեսնագրական գիրք, որը կոչվում է «Իմ ինքնակենսագրությունը»։ Այդ աշխատության մեջ ներկայացվում են նրա առօրյա և մարզչական կյանքը։ Իհարկե, 49 տիտղոս նվաճելուց հետո շատ բան կունենար գրելու լեգենդար մասնագետը։

Ալեքս Ֆերգյուսոնը ծնվել է 1941 թվականի դեկտեմբերի 31-ին Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյի արվարձաններից մեկում՝ Գովանում։ Այդ փոքրիկ նավահանգստային քաղաքը այնքան էլ լավ հեղինակություն չուներ և ապագա մարզիչն իր կյանքի այդ հատվածում մեկ անգամ չէ հայտնվել ԶԼՄ-ների էջերում, ինչի կապակցությամբ նա գրում է․

«Շատ տարիներ առաջ ինձ նվիրված հոդվածներից մեկում կարդում եմ․ «Ալեքս Ֆերգյուսոնը կյանքում շատ բաների է հասել, չնայած ծնվել է Գովանում»։ Մի փոքր վիրավորական է, այդպե՞ս չէ։ Ես այդ հաջողություններին հասել եմ հենց այն պատճառով, որ ծնվել եմ Գովանում։ Ձեր ծագումը չի կարող դառնալ հաջողության առավելությունը։

Երիտասարդ տարիներին Ֆերգյուսոնը ունեցել է երկու փաբ։ Այդ աշխատանքի մասին գրքում հիշատակվում է բազմաթիվ անգամներ և այդ ամենը շոտլանդացի մասնագետը նկարագրել է հետևյալ կերպ․

«Երիտասարդ տարիներում փաբերն ինձ համար եղել են այնպես, ինչպես դպրոցական կյանքը։ Որպեսզի կարողանայի ապահովել ընտանիքիս ապագան, ես ալկոհոլային խմիչքներ վաճառելու արտոնագիր ձեռք բերեցի և համեստ միջոցներս ներդրեցի այդ ոլորտում։

Շոտլանդացի մասնագետն աշխատել է բազմաթիվ ֆուտբոլային աստղերի հետ և նրանց կարիերայի սկզբնական փուլում շոտլանդացի մասնագետը մեծ դեր է ունեցել նրանց կայացման փուլում։ Սըր Ալեքսն իր ինքնակենսագրականում շատ ֆուտբոլիսներին նվիրված հատվածներ ունի։

Դևիդ Բեքհեմ

Բոլորին է հայտնի, որ Ֆերգյուսոնն ու Բեքհեմը հաճախ էին կոնֆլիկտներ ունենում, սակայն այս խաղացողին իր ինքնակենսագրականում նվիրել է ոչ ավել, ոչ պակաս մեկ գլուխ։

«Դևիդն իմ մարզչական կարիերայի միակ ֆուտբոլիստն է, ով բռնեց փառքի ուղին։ Մեր կոնֆլիկտներից մեկը, որը դարձավ շատ ազդեցիկ և զանգվածային, եղել է 2003 թվականի Անգլիայի գավաթի հինգերոդ փուլի հանդիպումը, որի շրջանակում մենք պարտվեցինք «Արսենալին» 0։2 հաշվով։

Դևիդը վատ խադաց պաշտպանությունում, երբ մեզ խփեցին երկրորդ գնդակը։ Նա քայլելով էր վերադառնում պաշտպանություն․․․ Մեզ բաժանում էր ընդամենը 4 մետր, Դևիդը հայհոյեց, իսկ ես շարժվեցի նրա ուղությամբ թքեցի ինչ-որ մեկի խաղակոշիկին։ Միանշանակ նա ցանկանում էր հարվածել ինձ, սակայն մյուս խաղացողները զսպեցին նրան։ «Նստի՛ր։ Կարող ես վիճել այնքան, որքան կցանկանաս, սակայն դու այսօր վատ դրության մեջ դրեցիր քո թիմին»,- ասացի ես նրան։

Ես նրան հաջորդ օրը կանչեցի, որպեսզի հանդիպման տեսակրկնությունը միասին նայենք, սակայն նա կրկին չընդունեց իր սխալը։ Նա ոչինչ չէր խոսում, երբ այդ պահին ես խոսում էի։ Ոչ մի բառ․․․

Հաջորդ օրն այդ պատմությունը հայտնվել էր թերթերի գլխավոր շապիկներին, իսկ դրա հաջորդ օրերին ես տնօրենների խորհրդին ասացի, որ Դևիդը պետք է հեռանա»։

Սակայն, մարզիչը ոչ միայն քննադատել է անգլիացի ֆուտբոլիստին, այլև գովասանքի խոսքեր է ասել իր գրքում նրա մասին․

«Դևիդ Բեքհեմն գնդակին առաջին իսկ հպումից ձգտում էր քաղել իր տաղանդի առավելագույնը։ Նա ինձ համար որդու պես էր, չէ՞ որ նա մեծացել է իմ աչքի առջև, ինչպես Գիգզն ու Սքոուլզը

Նա միշտ զարմացնում էր ինձ և անկախ ամեն ինչից, իր առջև դրված յուրաքանչյուր նպատակի հասնում էր»։

Այժմ նախկին մարզչի և խաղացողի միջև հիանալի հարաբերույթուններ են ձևավորվել։ Նրանք հանդիպումների ժամանակ հաճախ նստում են իրար կողք և ժպտում են, կատակում են, քննարկում են տարբեր թեմաներ։

Կրիշտիանու Ռոնալդու

«Կրիշտիանու Ռոնալդուն ամենաշնորհալի խաղացողն էր, ում հետ երբևէ աշխատել եմ։ Նա լավագույն խաղացողն էր, ում մարզել եմ «Յունայթեդի» կազմում։ Նրա կողքին ես կարող եմ դնել միայն Պոլ Սքոուլզին և Ռայան Գիգզին»,- այս խոսքերով էլ սկսվում է գրքի «Ռոնալդու» գլուխը։

Շոտլանդացի մասնագետը հիմնականում գովասանքով էր արտահայտվում տաղանդավոր պորտուգալացի խաղացողի մասին․

«Ես միշտ վստահ էի, որ նույնիսկ ամենավատ խաղում Ռոնալդուն կարող է նվազագույնը ստեղծել երեք գոլային պահ։ Յուրաքանչյուր խաղում․․․

Նա անհավանական տաղանդավոր է և կարելի է թվել նրա հաջողությունների անթիվ պատճառներ․ մարզումների ժամանակ հիանալի աշխատանք, ուժ, խիզախություն, հիանալի խաղ երկու ոտքով և գլխով և այլն»։

Սակայն, Սըր Ալեքսը նշում է նաև, որ սկզբնական շրջանում հանդիպումների ժամանակ Ռոնալդուն շատ էր «ձևական» բաներ անում և նրա օգնական Կարլույշ Կեյրուշը ստիպված եղավ շատ աշխատել նրա հետ։

Ուեյն Ռունի

Ուեյն Ռունիին միանշանակ կարելի է համարել «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդը, չէ՞ որ նա «կարմիր սատանաների» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է, և Ֆերգյուսոնը նրան նվիրված գլուխ էլ ունի։

«Մեր առաջին հանդիպումից առաջ ես սպասում էի տեսնել ինքնավստահ տղայի, սակայն սխալվեցի։ Ռունին շատ համեստ տղա էր»։

Անգլիացի հարձակվողը խաղադաշտում շատ ագրեսիվ էր, և շատերը եկել էին այն եզրակացությանը, որ Ռունին խաղադաշտից դուրս նույնպես այդպիսին է, սակայն Սըր Ալեքսը փորձում է հակառակն ապացուցել՝ գրելով․

«Խաղերի ժամանակ Ռունին երբեմն խենթի նման խախտում էր կանոնները, սակայն խաղադաշտից դուրս նա որևէ խնդիր չուներ»։

2010 թվականին ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնությունից հետո Ռունին հայտարարեց, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Բանն այն էր, որ ֆուտբոլիստը կարծում էր, որ «Յունայթեդը» բավարար ամբիցիոզ ակումբ չէ։

«Ի պատասխան այդ ամենին՝ նրան հարցրի․ «Վերջին 20 տարում քանի՞ անգամ է «Յունայթեդը» դարձել չեմպիոն։ Քանի՞ անգամ է ակումբը վերջին 4 տարում դուրս եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ»։

Շոտլանդացի մասնագետն այդ ամենը քննարկեց խաղացողի հետ, և կողմերը համաձայնության հասան, ինչից հետո Ռունին ասել է․

«Չնայած վերջին շրջանում մեր միջև տարաձայնություններ կան, սակայն ես գիտեմ, որ միշտ չվճարված պարտք ունեմ Սըր Ալեքս Ֆերգյուսոնին»։

Ալեքս Ֆերգյուսոնը միշտ պաշտպանել է իր խաղացողներին՝ անկախ ամեն ինչից։ 2003 թվականի սեպտեմբերին ակումբի պաշտպան Ռիո Ֆերդինանդը որակազրկվեց ութ ամսով։ Մարզիչը այդ ամենը որակել է որպես անարդարությունը և պաշտպանել իր խաղացողին․

«Ռիո Ֆերդինանդը երբեք չի ընդունել դոպինգ։ Հավատացե՛ք, եթե այդպիսի բան լիներ, ակումբը կիմանար դրա մասին․․․»։

Արսեն Վենգեր

Ինչպես գիտեք, Սըր Ալեքսը տարիներ շարունակ կոնֆլիկտ է ունեցել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ, ինչի մասին նա գրել է․

«Խաղադաշտից դուրս Արսեն Վենգերը հիանալի տղամարդ է։ Նա հիանալի զրուցընկեր է, ում հետ կարելի է խոսել ամեն ինչից, սակայն, երբ գալիս էր խաղի օրը, նա դառնում էր լրիվ այլ մարդ։

Ինձ միշտ թվացել է, թե հասկանում եմ Արսենին։ Պետք էր միայն հնչեր մրցավարի՝ հանդիպման սկիզբն ազդարարող սուլիչը, և նա կերպարանափոխվում էր։ Ես էլ ունեի նման հատկանիշ, և եթե մենք ունենք որևէ ընդհանուր հատկանիշ, դա պարտության հետ ընդհանրապես չհաշտվելն է։

Ընդհանուր առմամբ՝ կարող եմ ասել, որ ես ու Արսենը դարձել ենք լավ ընկերներ։ Մենք միասին շատ բաների միջով ենք անցել և վերապրել։ Մենք միմյանց հարգում էինք այն բանի համար, որ երկուսս էլ ցանկանում էինք ցուցադրել գեղեցիկ ֆուտբոլ»։

Ժոզե Մոուրինիո

«Ես Կարլուշ Կեյրուշի հետ շատ էի խոսում Ժոզեի մասին, և նա ինձ ասում էր, որ Ժոզեն չափազանց խելացի տղա է։ Ում հարցրել եմ Ժոզեի մասին նշել են, որ նա լավ հարաբերություններ ունի բացառապես խաղացողների հետ։ Ժոզեն չափազանց բծախնդիր է դետալների նկատմամբ և մանրակրկիտ մշակում էր խաղային ծրագրերը։ Ճանաչելով նրան մոտիկից՝ դուք նրան անմիջապես կսիրեք։ Նա շատ կատակասեր է, կարող է նույնիսկ ծիծաղել ինքն իր վրա։

Ժոզեն, անկասկած, պրագմատիկ մարդ է։ Նրա գաղափարախոսության ամենակարևոր կողմն այն էր, որ նրա թիմը պետք է չպարտվի ամեն գնով»։

Գրքի վերջում Սըր Ալեքսը շնորհակալություն է հայտնում իր կնոջն ու ընտանիքին՝ նշելով, որ երախտապարտ է նրանց, ովքեր իր կողիքն են եղել մարզչական կարիերայի ընթացքում։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023