Բրունուի բենեֆիսը. Ման. Յունայթեդը գոլառատ խաղում հաղթեց Շեֆիլդին 🎥

Բրունուի բենեֆիսը. Ման. Յունայթեդը գոլառատ խաղում հաղթեց Շեֆիլդին 🎥

25/04/2024 - 12:42

Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Շեֆիլ Յունայթեդի» դեմ։

Գոլառատ պայքարում «կարմիր սատանաները» 4:2 հաշվով կամային հաղթանակ տարան մրցակցի նկատմամբ։

Հանդիպման հերոս դարձավ մանկունյական ակումբի ավագ և առաջատար Բրունու Ֆերնանդեշը, ով իր անվան դիմաց գրանցեց երկու գոլ և մեկ գոլային փոխանցում` օգնելով աչքի ընկնել իր թիմակից Ռասմուս Հոյլունին։ «Յունայթեդից» մեկ գոլ էլ խփեց Հարի Մագուայերը։

Հյուրերի գոլերը խփեցին Ջեյդեն Բոգլն ու Բեն Բրերերտոնը։

Այս հաղթանակից հետո Էրիկ Տեն Հագի թիմը վաստակեց 53 միավոր և բարձրացավ 6-րդ տեղ։ «Շեֆիլդը», 16 միավորով, վերջինն է` 20-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023