Ման. Յունայթեդը հետաքրքրված է Բայերի առաջատարներից մեկի ծառայություններով

Ման. Յունայթեդը հետաքրքրված է Բայերի առաջատարներից մեկի ծառայություններով

26/04/2024 - 17:22

«Մանչեսթեր Յունայթեդը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ամրապնդել աջ պաշտպանի դիրքը։

Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ «կարմիր սատանաները» հետաքրքրված են «Բայերի» լատերալ Ժերեմի Ֆրիմպոնգի ծառայություններով։

Աղբյուրի փոխանցմամբ` մանկունյական ակումբի սկաուտները նախորդ շաբաթների ընթացքում բազմիցս ներկա են եղել լևերկուզենյան ակումբի հանդիպումներին և հետևել հոլանդացի ֆուտբոլիստի խաղին։

23-ամյա ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանում 40 խաղում դարձել է 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023