Նորբերտո Բրիասկո Բալեկյանի գոլային փոխանցումը Բոկա Խունիորսի կազմում 🎥

Նորբերտո Բրիասկո Բալեկյանի գոլային փոխանցումը Բոկա Խունիորսի կազմում 🎥

26/04/2024 - 13:36

Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Բոկա Խունիորսի» կազմում։

Արգենտինական ակումբը Կոպա Սուդամերիկանայի խմբային փուլի 3-րդ տուրում արտագնա խաղում 2-4 հաշվով պարտվեց «Ֆորտալեզային» (Բրազիլիա)։ Բալեկյանը «Բոկայի» կազմում փոխարինման դուրս եկավ 64-րդ րոպեին և 84-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել իր թիմակից Կևին Սենոին, ով խփեց հանդիպման վերջին գոլը։

2024 թ. մրցաշրջանում Բալեկյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել։ Նա մասնակցել է 5 հանդիպման։

«Բոկա Խունիորսը» 4 միավորով երկրորդ տեղում է D խմբում, իսկ «Ֆորտալեզան» 9 միավորով` առաջին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023