Էդուարդ Սպերցյանի հիասքանչ վիճակագրությունը Բալթիկայի դեմ խաղում 🎥

Էդուարդ Սպերցյանի հիասքանչ վիճակագրությունը Բալթիկայի դեմ խաղում 🎥

25/04/2024 - 13:57

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Կրասնոդարը» տանը 3:2 հաշվով հաղթեց «Բալթիկային»։

«Ցլերի» կազմից փայլեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ` ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Հանդիպման ընթացքում 23-ամյա ֆուտբոլիստը տպավորիչ վիճակագրություն գրանցեց, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

Խաղաժամանակ – 86 րոպե

Գոլ – 1

Գոլային փոխանցում – 1

Գնահատականն` ըստ SofaScore-ի – 9,9

Հպումներ գնդակին – 64

Փոխանցումներ (ճշգրիտ) – 45 (38, 84%)

Առանցքային փոխանցումներ – 5

Օդային փոխանցումներ (ճշգրիտ) – 3 (2)

Երկար փոխանցումներ (ճշգրիտ) – 4 (2)

Ստեղծած գոլային պահեր – 3

Հարվածներ մրցակցի դարպասին – 2

Շեղ հարվածներ – 1

Մրցակցի կողմից փակված հարվածներ – 1

Դրիբլինգի փորձ (հաջողված) – 2 (2)

Դիրքային մենապքայրներ (հաղթած) – 6 (5)

Օդային մենապայքարներ (հաղթած) – 1 (1)

Գնդակի վերահսկողության կորուստ – 12

Վաստակած խախտումներ – 3

Նշենք, որ բոլոր վիճակագրական տվյալները վերցված են հեղինակավոր SofaScore կայքից։

Ավելացնենք, որ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 24 խաղում խփել է 10 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023