Էդգար Սևիկյանի հիասքանչ գոլը Ֆերենցվարոշին դուրս է բերել գավաթի եզրափակիչ 🎥

Էդգար Սևիկյանի հիասքանչ գոլը Ֆերենցվարոշին դուրս է բերել գավաթի եզրափակիչ 🎥

25/04/2024 - 16:50

Հունգարիայի գավաթի կիսաեզրափակիչում «Ֆերենցվարոշը» արտագնա խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Նիերդհազայի» նկատմամբ։

«Ֆերենցվարոշի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը 74-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ և 89-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին։

22-ամյա ֆուտբոլիստը Բուդապեշտը ներկայացնող ակումբ տեղափոխցելուց հետո երկրորդ գոլը խփեց։

«Ֆերենցվարոշը» դուրս եկավ Հունգարիայի գավաթի եզրափակիչ, որտեղ մայիսի 15-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում մրցելու է «Պակշի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023