Լիվերպուլը կողմնորոշվել է Կլոպին փոխարինողի հարցում

Լիվերպուլը կողմնորոշվել է Կլոպին փոխարինողի հարցում

23/04/2024 - 20:06

«Լիվերպուլը» կարծես թե կողմնորոշվել է Յուրգեն Կլոպին փոխարինողի հարցում, որը 2023/24 մրցաշրջանի ավարտին հեռանալու է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ այժմ գերմանացի մասնագետին փոխարինելու ամենահավանական թեկնածուն հոլանդական «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնե Սլոթն է։

Մերսիսայդյան ակումբն անցնող օրերին մեկ անգամ ուղիղ կապի մեջ է եղել 45-ամյա մասնագետի հետ ու բանակցել նրա հետ։

Կողմերը ծրագրում են առաջիկա օրեին ծրագրում են շարունակել բանակցություններ վարել։

Արնե Սլոթը «Ֆեյենորդը» մարզում է 2021 թ. հուլիսից։ Ակումբը հոլանդացի մասնագետի գլխավորությամբ 2022/23 մրցաշրջանում դարձել է Էրեդիվիզիայի հաղթող, իսկ 2023/24 մրցաշրջանում` Նիդերլանդների գավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023