Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ

29/01/2020 - 18:06

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփում է 2019 թվականը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ճանաչվել է 2019 թվականի Հայաստանի լավագույն մարզիչ։

ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Հայաստանի 2019 թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով վարձակալական հիմունքներով այժմ հանդես է գալիս «Ռոմայի» կազմում։

31-ամյա խաղացողն այս մրցանակին արժանանում է 9-րդ անգամ։ Քվեարկության արդյունքում Հենոն վաստակել է 109 միավոր և ընդամենը 5 միավոր է գերազանցել երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Հոֆֆենհայմի» կիսապաշտպան Սարգիս Ադամյանին։  61 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանա» ակումբի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023