Հայտնի է, թե որ խաղահամարով է հանդես գալու Ալաբան Ռեալի կազմում 📸

Հայտնի է, թե որ խաղահամարով է հանդես գալու Ալաբան Ռեալի կազմում 📸

21/07/2021 - 18:25

Հուլիսի 21-ին «Ռեալը» ներկայացրեց թիմի նորեկ կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբային։

Ավստրիացի ֆուտբոլիստը բուժզննում է անցել, իսկ այնուհետև պայմանագիր է ստորագրել «արքայական» ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։

Ներկայացման ժամանակ հայտնի դարձավ, որ 29-ամյա պաշտպանտ նոր ակումբում ընտրել է «4» համարը, որի ներքո «Ռեալի» կազմում երկար տարիներ հանդես է եկել Սերխիո Ռամոսը, ով ընթացիկ ամառային տարնսֆերային պատուհանի ընթացքում ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց ՊՍԺ։

Ինչ վերաբերում է Դավիդ Ալաբային, ապա ավստրիացի պաշտպանը 11 տարի «Բավարիայում» անցկացնելուց հետո համալրել է մադրիդյան ակումբի կազմը։ Նա նույնպես նոր ակումբ տեղափոխվել է ազատ գործակալի կարգավիճակով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023