Հայտնի է, թե ինչու է Հակիմին որոշել տեղափոխվել Իտալիա

Հայտնի է, թե ինչու է Հակիմին որոշել տեղափոխվել Իտալիա

27/06/2020 - 18:29

Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Ռեալի» եզրային պաշտպան Աշրաֆ Հակիմին, ով երկու տարի է վարձավճարով հանդես է գալիս «Բորուսիա Դորտոմունդի» կազմում, մոտ է «Ինտեր» տեղափոխությանը։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, գործարքը կողմերի միջև դեռևս վերջնական չի ձևակերպվել, սակայն նշվում է, որ գործարքը գտվնում է վերջնական փուլում և միայն առաջընթաց է գրանցում։ Տրանսֆերը պաշտոնապես հնարավոր է հայտարարվի մի քանի օր անց, երբ «Բորուսիան» արդեն ավարտած կլինի առաջնությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքը միլանյան ակումբի համար արժենալու է 40 մլն եվրո։

Նշվում է, որ «Բորուսիան» փորձել է գնել մարոկկացի ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը, սակայն չի կարողացել դիմակայել եվրոպական այլ գրանդ ակումբների հետ պայքարում։

Հայտնի են դարձել այն հիմնական պատճառները, որոնք խթանել են Հակիմիի «Ինտեր» տեղափոխությանը։ Առաջին պատճառ այն է, որ 21-ամյա լատերալը մի քանի ամիս առաջ «Ռեալի» ղեկավարությանը տեղյակ է պահել, որ չի ցանկանում լինել Դանի Կարվախալի փոխարինողը, այլ մտադիր է մշտական խաղային ժամանակ ունենալ։

Ինչ վերաբերվում է «Ինտերին», ապա «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Հակիմիի համար մեկնարկային կազմում մշտական տեղ է երաշխավորել։ Միլանյան ակումբը ներկայումս հանդես է գալիս երեք պաշտպանով մարտավարական սխեմայով, ինչը թույլ է տալիս ակումբին հանդես գալ երկու լատերալներով, իսկ դա Հակիմիի համար կատարյալ տարբերակ է, քանի որ ներկայումս Լուսիեն Ֆավրը «Բորուսիայում» գրեթե նմանատիպ մարտավարական սխեմայով է հանդես գալիս։ Հակամին իր հերթին կարծում է, որ «Ինտերը» կատարյալ ակումբ է կարիերայի հետագա զարգացման համար։

Եվս մեկ պատճառ է հանդիսացել այն, որ «Ինտերը» շատ ավելի լավ պայմաններ է առաջարկել խաղացողին, քան հենց նույն «Ռեալը»։ «Կարմրասևերը» մարոկկացի ֆուտբոլիստին առաջարկել են 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով, ինչը շատ ավելի բարելավված պայմաններ է, քան առաջարկել էր «Ռեալը»։ Նշվում է, որ «արքայական» ակումբը ներկայումս ֆինանսական խնդիրներ ունի, որը կապված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջած ֆինանսական ճգնաժամի հետ․ ներկա պահին «սերուցքայինների» ղեկավարները չեն կարող ներկա պայմաններում բարձրացնել 21-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023