Հայտնի է դարձել Օբամեյանգի որակազրկման չափը

Հայտնի է դարձել Օբամեյանգի որակազրկման չափը

16/01/2020 - 12:24

Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Քրիսթալ Փելեսի» դեմ։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով։

Հանդիպման 67-րդ րոպեին չափազանց կոպիտ խաղի համար հեռացվեց հյուրերի առաջատար Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։

Հայտնի է դարձել, որ կարգապահական կոմիտեն գաբոնցի հարձակվողին որակազրկել է 3 խաղով։ «Զինագործները» դժգոհ էին մնացել կարգապահական կոմիտեի որոշում և բողոքարկել էին։ Սակայն, բողոքարկումը մերժվել էր։

Այսպիսով, առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը բաց կթողնի ԱՊԼ-ի շրջանակում կայանալիք «Շեֆիլդի» և «Չելսիի» դեմ հանդիպումները, ինչպես նաև Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի «Բորնմութի» դեմ խաղը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023