Հաստատվել են Շվեդիա – Հայաստան հանդիպման մանրամասները

Հաստատվել են Շվեդիա – Հայաստան հանդիպման մանրամասները

15/04/2021 - 22:48

Ինչպես գիտեք, Հայաստանի հավաքականը հունիսի 5-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Շվեդիայի ընտրանու դեմ։ Հայտնի է դարձել այդ հանդիպման անցկացման վայրը և խաղի մեկնարկի ժամը: 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հ անդիպումը կկայանա Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում, որտեղ 2017 թվականի մայիսին կայացել էր ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2016/2017 թթ. խաղարկության եզրափակիչը՝ «Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին էլ մեր ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի հավաքականի դեմ, որը տեղի է ունենալու խորվաթական Օսիեկ քաղաքի  «Գռադսկի Վրտ» մարզադաշտում: 

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023