ՖԻՖԱ-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հաղթանակին

ՖԻՖԱ-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հաղթանակին

29/03/2021 - 13:49

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։0 հաշվով հիանալի հաղթանակ տարավ Իսլանդիայի ընտրանու նկատմամբ։

Այդ հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը Գերմանիայի հավաքականի հետ 6-ական միավորով գլխավորեց J խմբի մրցաշարային աղյուսակը, ինչը չի վրիպել նաև ՖԻՖԱ-ի աչքից` աշխարհի առաջնությունների Twitter-ի պաշտոնական էջում կատարելով գրառում․

«😮Հայաստանը շոկի է ենթարկում մրցակիցներին երկրորդ անընդմեջ հաղթանակից հետո»։

Հիշեցնենք, որ ԱԱ որակավորման փուլի շրջանակում Հայաստանի հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 31-ին Երևանում ընդունելով Ռումինիայի ընտրանուն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023