Հակիմին նույնպես իր գոլը նվիրել է Էրիկսենին🎥

Հակիմին նույնպես իր գոլը նվիրել է Էրիկսենին🎥

13/06/2021 - 10:42

Մարոկկոյի հավաքականն ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն։

Մարոկկացիների միակ գոլը 51-րդ րոպեին խփել է Աշրաֆ Համիմին, ով խփած գնդակը նվիրել է «Ինտերում» իր թիմակից Քրիստիան Էրիկսենին։

22-ամյա ֆուտբոլիստը խփած գոլից հետո ձեռքի մատներով ցույց է տվել 24 թիվը։ Դանիացի ֆուտբոլիստը հենց այդ համարի մարզաշապիկով է հանդես գալիս միլանյան ակումբի կազմում։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի շրջանակում կայացած Դանիա 0:1 Ֆինլանդիա հանդիպման 42-րդ րոպեին Էրիկսենը, առանց որևէ բախման, ուշագնաց եղավ։

Դանիայի հավաքականի բուժանձնակազմը նրան երկար ժամանակ օգնություն ցույց տվեց և, ի վերջո, նրա դեմքին արհեստական շնչառության սարք դրեցին ու դաշտից դուրս տարան` հոսպիտալացնելով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023