Կուրտուա. «Մենք խաղում էինք միայն ՈՒԵՖԱ-ի` ավելի շատ գումար աշխատելու համար»

Կուրտուա. «Մենք խաղում էինք միայն ՈՒԵՖԱ-ի` ավելի շատ գումար աշխատելու համար»

11/10/2021 - 13:27

Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության երրորդ տեղի հանդիպման շրջանակում Բելգիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Իտալիային` բավարվելով մրցաշարի չորրորդ հորիզոնականով։

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է ՖԻՖԱ-ին և ՈՒԵՖԱ-ին նման խաղեր անցկացնելու համար.

«Պետք է անկեղծ լինենք. այս հանդիպումը տեղի ունեցավ միայն հանուն փողի։ Մենք խաղում էինք միայն ՈՒԵՖԱ-ի` ավելի շատ գումար աշխատելու համար։

Դուք նույնպես տեսաք, թե ինչպես էին երկու թիմերն էլ փոխել իրենց կազմերը։ Եզրափակիչ խաղին, միանշանակ, այլ ֆուտբոլիստներ դուրս կգային։ Սա միայն խոսում է այն մասին, որ մենք չափից դուրս շատ հանդիպումներ ենք անցկացնում։

ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն կարող ենք զայրանալ այն ակումբների վրա,որոնք ցանկանում են ստեղծել Սուպերլիգա, սակայն նրանք «թքած» ունեն ֆուտբոլիստների վրա և մտածում են միայն իրենց գրպանների մասին»,- Կուրտուայի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023