Կորոնավիրուսը չի խոչընդոտի Եվրո-2020-ի բնականոն անցկացմանը

Կորոնավիրուսը չի խոչընդոտի Եվրո-2020-ի բնականոն անցկացմանը

28/02/2020 - 23:46

Չնայած կորնավիրուսի առկայությանը՝ Եվրո-2020-ն անցկացնվելու է ըստ ծրագրավորվածի։

Փետրվարի 25-ին ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Միշել Ուվան հայտնել է, որ վերահսկող մարմինները հետևում են համաճարակի տարածմանը և զարգացմանը և տարբերակ են հայտնել, որ մրցաշարը կարող է չկայանալ։ Այսօր՝ փետրվարի 28-ին, ՈՒԵՖԱ-ն ավելի կտրուկ է արձագանքել զարգացումներին․

«Եվրո-ն մեկնարկելու է հունիսի 12-ին Հռոմում։ ՈՒԵՖԱ-ն մշտական կապի մեջ է ինչպես միջազգային, այնպես էլ տեղի իշխանությունների հետ և տեղյակ ենք կորոնավիրուսի զարգացումից և տեղաշարժից։ Այս պահին Եվրոյի ժամանակացույցի փոփոխության անհրաժեշտություն չկա։ Սակայն այս հարցը մեր մշտական ուշադրության կենտրոնում է»,- Միշել Ուվայի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի մի շարք հանդիպումներ անցկացվելու են Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, իսկ եվրոպական երկրներից կորոնավիրուսից ներկա պահին ամենաշատը տուժել է Իտալիան։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023