ԿԼ. Օլիմպիակոսն անհավանական comeback արեց Մաքքաբի Թել Ավիվի դեմ դիմակայությունում 🎥

ԿԼ. Օլիմպիակոսն անհավանական comeback արեց Մաքքաբի Թել Ավիվի դեմ դիմակայությունում 🎥

15/03/2024 - 13:43

Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Օլիմպիակոսը» Սերբիայի Բաչկա Տոպոլա քաղաքում հյուրընկալվելիս մրցեց Իսրայելը ներկայացնող Թել Ավիվի «Մաքքաբիի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Մաքքաբին» 4:1 հաշվով անակնկալ հաղթանակ էր տարել Պիրեյում։

Պատասխան հանդիպումը պարզապես անհավանական ներկայացման վերածվեց։

«Օլիմպիակոսը» հանդիպման հիմնական ժամանակում կարողացավ հաղթել նույն` 4:1 հաշվով։

Հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի ընթացքում Խոսե Լուիս Մենդիլիբարի թիմը ևս երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը` ջախջախելով 6:1 հաշվով։

Հունական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Այուբ Էլ Կաբին, մեկական գոլ խփեցին Դանիել Պոդենսեն, Կոստաս Ֆորտունիսը, Ստեֆան Յովետիչն ու Յուսուֆ Էլ Արաբին։

«Մաքքաբիի» միակ գնդակը խփեց Էրան Զահավին, որը, խփած 8 գոլով, գլխավորում է Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուների ցուցակը։

Այսպիսով, «Օլիմպիակոսն» անհավանական comeback արեց այս դիմակայությունում, հաղթեց ընդհանուր 7:5 հաշվով` դուրս գալով Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023