Կլոպի տղաները ֆանտաստիկ են. Լիվերպուլը կրկին ջախջախեց Յունայթեդին🎥

Կլոպի տղաները ֆանտաստիկ են. Լիվերպուլը կրկին ջախջախեց Յունայթեդին🎥

20/04/2022 - 00:56

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 30-րդ տուրից հետաձգված «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։

Յուրգեն Կլոպի թիմը պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։

Մերսիսայդյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը, մեկական անգամ էլ աչքի ընկան Լուիշ Դիաշն ու Սադիո Մանեն։

Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում «Լիվերպուլը» մանկունյական ակումբին կրկին հաղթել էր ջախջախիչ հաշվով` հյուրընկալվելիս առավելության հասնելով 5:0 հաշվով։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 76 միավոր, շրջանցեց «Մանչեսթեր Սիթիին» ու բարձրացավ 1-ին հորիզոնական։

«Քաղաքաբնակները» մեկ հանդիպում պակաս են անցկացրել ու ապրիլի 20-ին սեփական հարկի տակ կմրցեն «Բրայթոնի» դեմ։

«Կարմիր սատանաները», 54 միավորով, 6-րդն են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023