Կլոպը կրկնել է Անչելոտիի, Լիպիի ու Ֆերգյուսոնի տպավորիչ ցուցանիշը

Կլոպը կրկնել է Անչելոտիի, Լիպիի ու Ֆերգյուսոնի տպավորիչ ցուցանիշը

04/05/2022 - 15:12

Չեմպինոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Վիլյառեալի» նկատմամբ։

Մերսիսայդյան ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 5:2 հաշվով` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։

Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Յուրգեն Կլոպի գլխավորած թիմերն արդեն չորրորդ անգամ են դուրս գալիս Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Աղբյուրի փոխանցմամբ` գերմանացի մասնագետը միայն չորրորդ մարզիչն է, ով նման հաջողության է հասել` կրկնելով Կառլո Անչելոտիի, Սըր Ալեքս Ֆերգյուսոնի և Մարչելո Լիպիի ցուցանիշը։

Հավելենք, որ Կլոպի թիմերը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդես են եկել նաև 2012/13 («Բորուսիա Դորտմունդ»), 2017/18 և 2018/19 (երկուսն էլ` «Լիվերպուլ») մրցաշրջաններում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023