Աղբյուր․ «Կարապետյանը տեղափոխվում է հայկական ակումբ»

Աղբյուր․ «Կարապետյանը տեղափոխվում է հայկական ակումբ»

25/01/2021 - 12:48

Ինչպես տեղեկացնում է Sport24-ը, Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող «Տամբովի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը տեղափոխվում է հայկական ակումբ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը «Արարատ-Արմենիայի» մասին է, որի հետ 33-ամյա հարձակվողը շուտով պայմանագիր կկնքի։

Հիշեցնենք, որ Կարապետյանը «Տամբովի» շարքերը համալրել է 2020 թվականի օգոստոսին, որի կազմում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023