Պաշտոնական․ Կարապետյանը նոր ակումբ ունի

Պաշտոնական․ Կարապետյանը նոր ակումբ ունի

03/08/2020 - 13:54

Ինչպես տեղեկացնում է «Տամբովի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հետ։

32-ամյա հարձակվողը պայմանագիր է կնքել ռուսական ակումբի հետ, սակայն դեռևս մանարմասները հայտնի չեն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալեքսանդր Կարապետյանի և թիմի այլ նորեկների հետ կնքված պայմանագրերի մանրամասները ավելի ուշ կհրապարակվեն ակումբի պաշտոնական կայքում։

«Տամբովը» ներկայացնում է ռուսական Պրեմիեր լիգան։ Ավարտված 2019/20 մրցաշրանում ակումբը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը՝ պահպանելով տեղը բարձրագույն առաջնությունում։

Հիեշեցնենք, որ Ալեքսանդր Կարապետյանի վերջին ակումբը եղել է «Սոչին»։ Ավարտված մրցաշրջանում «Սոչիի» կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023