Կաստելիանոսի անհավանական պերֆորմանսը. Ժիրոնան գոլառատ խաղում հաղթեց Ռեալին🎥

Կաստելիանոսի անհավանական պերֆորմանսը. Ժիրոնան գոլառատ խաղում հաղթեց Ռեալին🎥

25/04/2023 - 23:09

Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրում «Ժիրոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ կատալոնական ակումբը հիասքանչ հանդիպում անցկացրեց և գոլառատ խաղում 4:2 հաշվով հաղթեց «սերուցքայիններին»։

Տանտերերի կազմից անհավանական պերֆորմանս ցույց տվեց 24-ամյա արգենտինացի հարձակվող Վալենտին Կաստելիանոսը` դառնալով պոկերի հեղինակ։

Կառլո Անչելոտիի թիմից էլ մեկական անգամ աչքի ընկան Վինիսիուսն ու Լուկաս Վակեսը։

Այս հաղթանակից հետո «Ժիրոնան» վաստակեց 41 միավոր` բարձրանալով 9-րդ հորիզոնական։

«Արքայական» ակումբը, 65 միավորով, 2-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023