Կադիսը խոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս հաղթելով Վալենսիային🎥

Կադիսը խոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս հաղթելով Վալենսիային🎥

07/01/2023 - 11:28

Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրում հետնապահների թվում ընթացող «Կադիսը» «Մեստալիա» մարզադաշտում մրցեց «Վալենսիայի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ հյուրերը հաղթեցին 1:0 հաշվով։

Անդալուսական ակումբին հաղթանակ պարգևեց Ռուբեն Ալկարասի 9-րդ րոպեին խփած միակ գոլը։

Այս հաղթանակից հետո «Կադիսը» վաստակեց 15 միավոր` բարձրանալով 17-րդ հորիզոնական։

«Չղջիկները», 19 միավորով, 10-րդն են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023