Ծանր ու դրամատիկ պայքարում «Ինտերը» կոտրում է «Ֆիորենտինայի» դիմադրությունը 🎥

Ծանր ու դրամատիկ պայքարում «Ինտերը» կոտրում է «Ֆիորենտինայի» դիմադրությունը 🎥

13/01/2021 - 20:47

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչում ուժերը չափեցին «Ֆիորենտաինան» և «Ինտերը»։ Խաղի հիմնական ժամանակում կողմերը հաղթողին չկարողացան որոշել․ գրանցվեց 1։1 հաշիվ։

Առաջին խաղակեսի 40-րդ րոպեին Արտուրո Վիդալի՝ հստակ իրացրած 11-մետրանոց հարվածին «մանուշակները» պատասխանեցին երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին Քրիստիան Կուամեի գոլով։

Թվում էր, թե կողմերը հաղթողին կորոշեն 11-մետրանոց հարվածաշարի միջոցով, սակայն 119-րդ րոպեին «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն գլխի հարվածով գնդակն ուղարկում է մրցակցի դարպասը և 1/4 եզրափակչի ուղեգիր պարգևում իր թիմին։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023