Խավի. «Սա ընդհանուր հաղթանակ է` թիմային ու ընտանեկան»

Խավի. «Սա ընդհանուր հաղթանակ է` թիմային ու ընտանեկան»

21/03/2022 - 11:00

Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրում կայացավ հերթական Էլ Կլասիկոն. «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց «Ռեալ Մադրիդին»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին.

«Երկրպագուների համար սա հաճելի օր էր. կարող էինք ավելի շատ գնդակներ ուղարկել «Ռեալի» դարպասը։

Մենք չէինք ակնկալում նման առավելություն «Սանտիագո Բերնաբեուում»։ «Ռեալը» մեկ շաբաթ հանգստանալու հնարավորություն ուներ, իսկ մենք միայն ուրբաթ օրն էինք Թուրքիայից ժամանել Եվրոպա լիգայի հանդիպումից հետո։ Ես ուրախ եմ հեռանում. խաղն իսկապես դիտարժան էր։

Մենք թե՛ խաղով և թե՛ արդյունքով շատ գերազանցեցինք «Ռեալին», սակայն դա կանգ առնելու առիթ չէ, քանի որ մենք տիտղոս չենք նվաճել։ Հաջորդ տուրում պետք է մրցենք «Սևիլիիայի» դեմ, այնուհետև Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչն է։

Պաշտպանությունում խաղին մենք մեծ պատասխանատվությամբ էինք մոտեցել։ Խնդրել էի խաղացողներին չկորցնել անհատականությունը, պահպանել խիզախությունը ու ոչ վտանգավոր իրավիճակներում գնդակներ չկորցնել։

Ռոնալդ Արաուխոն հիանալի հանդիպում անցկացրեց, շատ լավ հսկեց Վինիսիուսին` անդադար խլելով նրանից գնդակներ։

Ես շատ ուրախ եմ «Բարսելոնայի» համար, թե ինչ է այն իրենից ներկայացնում է։ Մենք կարող ենք փոխել ապագան։

Ցանկանում եմ, որ «Բարսան» վերադառնա ու գաղափարին և խաղային մոդելին հավատարիմ մնա։ Մենք շատ լավ խաղացողներ ունենք, և նրանց դուր է գալիս այն, ինչ պետք է անել խաղադաշտում։

Կառանձնացնեմ, թե ինչպես են նրանք աշխատում, օգնում միմյանց, ինչպես են պահում հանդերձարանի ընտանեկան մթնոլորտը, ինչը շատ կարևոր է։

«Բարսելոնայի» երկրպագուները պետք է հաճույք ստանան, քանի որ վերջին շրջանում մենք այնքան էլ ուրախ չէինք լինում հատկապես Կլասիկոներից հետո։

Մի մոռացեք, որ ես այստեղ նոր մարզիչ եմ ու 4:0 հաշվով հաղթանակն ամրապնդում է իմ դիրքերը։

Ես անձամբ փառքի կարիք չունեմ. ավելի լավ է, որ այն խաղացողներն ու «Բարսելոնան» ունենան: Սա ընդհանուր հաղթանակ է` թիմային ու ընտանեկան։ Փա՜ռք Բարսելոնայի ընտանիքին։ Ես այստեղ եմ, որպեսզի ակումբին փառքի հասցնեմ»,- Խավիի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023