Բարսելոնան վերադառնում է փառքի գագաթնակետին` ֆանտաստիկ խաղով ջախջախելով Ռեալին 🎥

Բարսելոնան վերադառնում է փառքի գագաթնակետին` ֆանտաստիկ խաղով ջախջախելով Ռեալին 🎥

21/03/2022 - 01:49

Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրում կայացավ հերթական Էլ Կլասիկոն, որի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։

«Բլաուգրանան» պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց, բոլոր առումներով գերազանցեց «արքայական» ակումբին` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։

Խավիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռոնալդ Արաուխոն ու Ֆերրան Տորեսը։

Նշենք, որ Օբամեյանգը կատալոնական ակումբի շարքերը համալրելուց հետո Լա լիգայի շրջանակում անցկացրած 7 խաղում խփել է 7 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 54 միավոր` վերադառնալով 3-րդ հորիզոնական։

«Ռեալ Մադրիդը» մնաց 66 միավորով և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023