Խավի. «Ռեալի հաղթանակն անարդարացի էր. Բարսան ավելիին էր արժանի»

Խավի. «Ռեալի հաղթանակն անարդարացի էր. Բարսան ավելիին էր արժանի»

28/10/2023 - 22:46

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին.

«Սա հիասթափեցնող արդյունք է, քանի որ այն, ինչ ծրագրել էինք այս հանդիպման համար, լավ էր ստացվում։ «Ռեալի» հաղթանակն անարդարացի էր. «Բարսան» ավելիին էր արժանի, սակայն սա ֆուտբոլ է։

Մենք առաջընթաց գրանցեցինք այս խաղում, սակայն սա շատ վատ արդյունք է։

Երբ պարտվում ես սեփական հարկի տակ, դա, միանշանակ, չի կարող բավարարել։ Մենք հիասթափված ենք, սակայն պետք է առաջ շարժվել։

Մրցակիցը բարձր էր դիրքավորվել և պրեսինգի էր դիմում` խլելով գնդակներ։ Մենք պետք է ավելի շատ վերահսկեինք գնդակը և պահպանեինք հանգստություն, սակայն հանդիպման վերջին 25 րոպեների ընթացքում այդ ամենը մեզ չհաջողվեց։

Հանդիպման պատկերը հետևյալն է. մենք լավ խաղացինք 60 րոպե և խփեցինք մեկ գոլ, իսկ մրցակիցը 25 րոպե լավ անցկացրեց` դառնալով 2 գոլի հեղինակ»,- Խավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023