Բարսելոնայի երիտասարդները փայլում են` ծանրագույն հաղթանակ պարգևելով Էլչեի դեմ խաղում🎥

Բարսելոնայի երիտասարդները փայլում են` ծանրագույն հաղթանակ պարգևելով Էլչեի դեմ խաղում🎥

18/12/2021 - 23:23

Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Էլչեի» դեմ։

Կատալոնական ակումբը հանդիպումը հիանալի սկսեց և շատ արագ երկու գնդակի առավելություն ստացավ. նախ 16-րդ րոպեին աչքի ընկավ Ֆերրան Յուտգլան, ապա 19-րդ րոպեին` Գավին։

Նշենք, որ վերոնշյալ ֆուտբոլիստները «բլաուգրանասի» կազմում պաշտոնական հանդիպումների շրջանակում խփեցին իրենց առաջին գոլերը։

Ստանալով երկու գնդակի առավելություն` Խավիի թիմը շարունակում էր ճնշել մրցակցին, ստեղծեցին բազում գոլային պահեր, սակայն այդպես էլ չկարողացան ևս մեկ գնդակ ուղարկել հյուրերի դարպասը։

«Նոու Կամպ» մարզադաշտի լուսատախտակին երկար ժամանակ վառվում էր 2:0 հաշիվը, սակայն, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, հյուրերը մեկ րոպեի ընթացքում երկու գնդակ ուղարկեցին Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը. 62-րդ ու 63-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Տետե Մորենտեն ու Պերե Միլյան։

Խաղավարտին մոտ Խավիի թիմը կրկին միացրեց իր շարժիչը, ինչն էլ արդյունք տվեց, քանի որ 85-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Նիկո Գոնսալեսը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային»

Այսպիսով, կատալոնական ակումբը 3:2 հաշվով հաղթեց «Էլեչին»

Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» վաստակեցին 27 միավոր և բարձրացան 7-րդ հորիզոնական։

«Էլչեն», 15 միավորով, 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023