Իսպանիայի գավաթ. Բարսելոնան համառ պայքարում հաղթեց Ռեալին🎥

Իսպանիայի գավաթ. Բարսելոնան համառ պայքարում հաղթեց Ռեալին🎥

03/03/2023 - 01:51

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական համառ պայքար ծավալվեց. երկու ակումբներն էլ կարող էին բազմիցս գոլի հեղինակ դառնալ, սակայն այս խաղում գրանցվեց դարպասի ընդամենը մոկ գրավում։

26-րդ րոպեին տանտերերը գնդակը կորցրին սեփական կիսադաշտում, ինչի հետևանքով «բլաուգրանան» նետվեց կտրուկ հակագրոհի, որից հետո «Ռեալի» տուգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթ իրավիճակում Էդեր Միլիտաոն գրավեց սեփական դարպասը։

Այսպիսով, «Բարսելոնան» հաղթեց 1:0 հաշվով։

Նշենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023