Խավի. «Կատրյալ տուր էր Բարսայի համար. երկրորդից  վեցերորդ տեղը զբաղեցնող  ակումբները միավորներ կորցրին»

Խավի. «Կատրյալ տուր էր Բարսայի համար. երկրորդից վեցերորդ տեղը զբաղեցնող ակումբները միավորներ կորցրին»

06/02/2023 - 15:59

Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Սևիլիային»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին.

«Կարող եմ ասել, որ հիմնականում լավ հանդիպում անցկացրինք։ Ֆուտբոլիստներն ահռելի աշխատանք կատարեցին։ Մենք հիանալի խաղացինք մի թիմի դեմ, որը ցածր բլոկով էր պաշտպանվում, ինչը մեզ համար մեծ դժվարություններ էր ստեղծում։

Այժմ «Ռեալի» նկատմամբ 8 միավորի առավելություն ունենք։ Կատարյալ տուր էր «Բարսայի» համար. երկրորդից վեցերորդ տեղը զբաղեցնող բոլոր ակումբները միավորներ կորցրին, սակայն դեռևս երկար ճանապարհ պետք է անցնենք»,- Խավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023