Բարսելոնան վստահ խաղով ջախջախեց Սևիլիային` մեծացնելով Ռեալի նկատմամբ ունեցած առավելությունը🎥

Բարսելոնան վստահ խաղով ջախջախեց Սևիլիային` մեծացնելով Ռեալի նկատմամբ ունեցած առավելությունը🎥

06/02/2023 - 01:54

Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրում «Բարսելոնան» «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում մրցեց «Սևիլիայի» դեմ։

Գոլազուրկ առաջին կեսից հետո «բլաուգրանան» երկրորդ 45 րոպեների ընթացքում միացրեց շարժիչները և օգտագործեց խաղային տոտալ առավելությունը` մրցակցի դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ։

Խավիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ժորդի Ալբան, Ռաֆինիան ու Գավին։

Այսպիսով, կատալոնական ակումբը հաղթեց 3:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 53 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Բարսելոնան» մոտակա հետապնդող «Ռեալ Մադրիդին» գերազանցում է արդեն 8 միավորով, որն ընթացիկ տուրում հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Մալյորկային»։

«Սևիլիան», 21 միավորով, 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023