Խավի. «Բարսելոնան հաղթողի հոգեբանություն ունի»

Խավի. «Բարսելոնան հաղթողի հոգեբանություն ունի»

06/03/2023 - 12:23

Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Վալենսիային»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին.

«Մենք ստիպված էինք շատ համբերատար գործել։ Պետք է երկրորդ գոլը խփեինք, սակայն «Վալենսիան» լավ էր պաշտպանվում։ Մեզ հետ նման դեպքեր հաճախ են լինում այս մրցաշրջանում։

Գոլային պահերի իրացման խնդրի պատճառով ստիպված էինք մինչև վերջ համբերատար գործել, իսկ Արաուխոյի հեռացումից հետո ամեն ինչ ավելի դժվար դարձավ։ Հենց համբերատարության շնորհիվ էլ աճ ենք գրանցում։

Ինչ վերաբերում է Արաուխոյի հեռացմանը, ապա պետք է անկեղծ լինել, դա, իրոք, կարմիր քարտի արժանի խախտում էր։

Բոլորը խոսում են Խավիի «Բարսելոնայի» մասին, սակայն հանդիպումները հաղթում են ֆուտբոլիստները։ Թիմը դրաձել է ավելի մարցունակ և մեծ աճ է գրանցել այն պահից ի վեր, ինչ մենք այստեղ ենք (Խմբ.` նկատի ունի մարզչական շտաբին)։ «Բարսան» հաղթողի հոգեբանություն ունի»,- 43-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հավելենք, որ այդ հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 62 միավոր և մոտակա հետապնդող «Ռեալ Մադրիդից» առաջ է անցել արդեն 9 միավորով, որն ընթացիկ տուրում չկարողացավ կոտրել «Բետիսի» դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023