Ռեալը կրկին սայթաքում է` միավորներ կորցնելով Բետիսի դեմ խաղում

Ռեալը կրկին սայթաքում է` միավորներ կորցնելով Բետիսի դեմ խաղում

06/03/2023 - 01:54

Իսպանական լա լիգայի 24-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Բետիսի» դեմ։

Չնայած հանդիպման մեծ մասում, հատկապես, երկրորդ խաղակեսում «արքայական» ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն, միևնույն է Կառլո Անչելոտիի թիմը չկարողացավ հաղթանակ կորզել. գրանցվեց 0:0 հաշիվը։

Հանդիպման հերոս դարձավ անդալուսական ակումբի դարպասապահ Կլաուդիո Բռավոն` կատարելով 5 սեյվ։

Այս ոչ-ոքիից հետո «Ռեալը» վաստակեց 53 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

«Սերուցքայիններն» առաջնության առաջատար «Բարսելոնայից» հետ են մնում արդեն 9 միավորով։

«Բետիսը», 41 միավորով, 5-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023