Խավին` իր սաներին. «Ձեզնից ոմանք չգիտեն` ինչ է նշանակում խաղալ Բարսայում»

Խավին` իր սաներին. «Ձեզնից ոմանք չգիտեն` ինչ է նշանակում խաղալ Բարսայում»

09/12/2021 - 17:14

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց «Բավարիային»։

Հայտնի է դարձել, թե կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին ինչ է ասել իր սաներին այդ հանդիպման ընդմիջմանն .

«Ձեզնից ոմանք չգիտեն` ինչ է նշանակում խաղալ «Բարսայում»»,- մեջբերում է Diaro Sport-ը` հաղորդելով նաև, որ այդ զրույցի ժամանակ Խավին գրեթե գոռալով է խոսել։

Ամեն դեպքում, նշվում է, որ հանդիպումից հետո իսպանացի մասնագետը հանգիստ դիրք է ընդունել և գրեթե ոչինչ չի խոսել։

Հիշեցնենք, որ «Բավարիայից» կրած պարտության հետևանքով «բլաուգրանասը» չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը և 2022 թ. գարնանը հանդես կգա Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023