Բավարիան ու Բենֆիկան Բարսելոնային ուղարկեցին Եվրոպա լիգա🎥

Բավարիան ու Բենֆիկան Բարսելոնային ուղարկեցին Եվրոպա լիգա🎥

09/12/2021 - 01:21

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Բավարիան» E խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Բարսելոնայի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում մյունխենյան ակումբն ուներ մեծ առավելություն և հաղթեց 3:0 հաշվով։

Յուլիան Նագելսմանի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Թոմաս Մյուլլերը, Լերոյ Սանեն ու Ջամալ Մուսիալան։

Այդ հանդիպմանը զուգահեռ E խմբի շրջանակում «Բենֆիկան» Լիսաբոնում մրցեց «Դինամո Կիևի» դեմ։

Ժորժե Ժեզուսի սաներն առաջին կեսում երկու գնդակի առավելություն ստացան, որը պահեցին մինչև հանդիպման ավարտը. «արծիվների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռոման Յարեմչուկն ու Ժիլբերտոն։

E խումբը վերջին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Բավարիա» – 18 միավոր
  2. «Բենֆիկա» – 8 միավոր
  3. «Բարսելոնա» – 7 միավոր
  4. «Դինամո Կիև» – 1 միավոր

Այսպիսով, «Բավարիան» ու «Բենֆիկան» պայքարը կշարունակեն Չեմպիոնների լիգայի 1/8, իսկ «Բարսելոնան»` Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023