Խամեսը բուժզննում կանցնի անգլիական ակումբի համար

Խամեսը բուժզննում կանցնի անգլիական ակումբի համար

30/08/2020 - 11:05

«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից։

Ինչպես տեղեկացնում է talkSPORT-ը, կոլումբացի կիսապաշտպանը մոտ է «Էվերտոն» տեղափոխվելուն։ Խամեսը գալիք շաբաթ բուժզննում կանցնի մերսիսայդյան ակումբի համար։ Անգլիական ակումբը վստահ է, որ գործարքը մոտ օրերս ավարտին կհասցնի։

Հաղորդվում է, որ խաղացողի տրանսֆերին հավակնում է նաև «Գալաթասարայը», սակայն այդ տարբերակը քիչ հավանական է։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 29-ամյա ֆուտբոլիստի դիմաց «Էվերտոնը» կվճարի 25-30 մլն եվրո։ Նշվում է, որ Խամեսին ցանկանում է ձեռք բերել անձամբ Կառլո Անչելոտին, ով խաղացողի հետ 2014-15 թվականներին աշխատել է հենց «Ռեալի» կազմում։

Ավարտված մրցաշրջանում Խամեսը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023