Լևանտեն խոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս հաղթելով Ատլետիկոյին🎥

Լևանտեն խոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս հաղթելով Ատլետիկոյին🎥

17/02/2022 - 00:02

Իսպանական Լա լիգայի շրջանակում կայացավ 21-րդ տուրից հետաձգված «Ատլետիկո Մադրիդ» – «Լևանտե» հանդիպումը։

Առաջ ընկնելով` նշենք, որ մադրիդյան ակումբը կատարյալ ձախողված հանդիպում անցկացրեց ու չկարողացավ ոչինչ առաջարկել առաջնության հետնապահին։

Դեռ ավելին` վալենսիական ակումբը շատ ավելի լավ տեսք ուներ ու ավելի վտանգավոր էր գրոհում։

Այդ գրոհներից մեկն էլ «Լևանտեն» 54-րդ րոպեին վերածեց գոլի, որն իր անվան դիմաց գրանցեց Գուստավո Մելերոն։

Այսպիսով, «Լևանտեն» խոշոր անակնկալ մատուեց և 1:0 հաշվով հաղթեց «Ատլետիկո Մադրիդին»` Լա լիգայի ընթացիկ խաղարկություն տոնելով ընդամենը երկրորդ հաղթանակը։

Ալեսիո Լիսկիի սաներն այս հաղթանակից հետո վաստակեցին 14 միավոր և շարունակում են զբաղեցնել մրցաշարային աղյուսակի վերջին` 20-րդ հորիզոնականը։

«Հնդկացիները» մնացին 39 միավորով և զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը։

Հավելենք, որ «Ատլետիկո Մադրիդը» «Լևանտեի» դեմ անցկացրած վերջին 4 խաղերում չի կարողանում հաղթանակ տոնել` սեփական հարկի տակ կրելով 2 պարտություն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023