Լևանդովսկու տխուր վիճակագրությունը Բետիսի դեմ խաղում

Լևանդովսկու տխուր վիճակագրությունը Բետիսի դեմ խաղում

22/01/2024 - 13:13

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:2 հաշվով համառ պայքարում հաղթեց «Բետիսին»։

«Բլաուգրանայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Ռոբերտ Լևանդովսկին, ով փոխարինվեց 63-րդ րոպեին։

Լեհ հարձակվողն անդալուսական ակումբի դեմ խաղում աչքի ընկավ միայն տխուր վիճակագրությամբ։

35-ամյա ֆուտբոլիստը «Բետիսի» դեմ խաղում չի կատարել ոչ մի հարված, ոչ մի անգամ չի դիմել դրիբլինգի, գնդակին հպվել է ընդամենը 15 անգամ, կատարել 12 փոխանցում, որոնցից միայն 5-ն է հասել հասցեատիրոջը (42% ճշգրտություն), 2 անգամ հայտնվել է խաղից դուրս իրավիճակում, 2 անգամ մղել է օդային մենապայքարում, որոնք ավարտել է պարտությամբ։

Նշենք, որ վիճակագրական բոլոր տվյալները վերցված են հեղինակավոր SofaScore կայքից, որը Լևանդովսկուն «Բետիսի» դեմ հանդիպմանը մասնակցելու համար տվել է 6,5 գնահատականը։

Հավելենք, որ Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 27 հանդիպում` դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023